Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Նախագահի և կալանավորի տարբերությունը. ինչու է Պուտինն աջակցում Բուրկինա Ֆասոյի առաջնորդին, բայց ոչ՜ հայաստանյան ընդդիմությանը

Նախագահի և կալանավորի տարբերությունը. ինչու է Պուտինն աջակցում Բուրկինա Ֆասոյի առաջնորդին, բայց ոչ՜ հայաստանյան ընդդիմությանը
22.11.2026 | 12:07

Ժողվարչապետը գնում է արտահերթ ընտրությունների, որոշ ժամանակ աշխատելու է բուլդոզերի «շոֆեր», խոստանում է վերացնել ընդդիմությունը և սահմանադրությունը փոխել ըստ իր և թուրքերի ճաշակի, ավելի ստույգ՝ հենց թուրքերի ճաշակով, քանզի դեռ 2018-ից նրան արևմտյան վերադասն արտապատվիրակել էր Ալիև և Էրդողան էֆենդիներին։
Բուլդոզերի «շոֆերությունը», կարծում եմ, լավ արդյունքներ կտա։ Ժողվարչապետն ունի հազար ու մի տարբերակ։ Օրինակ՝ կարող է լուծարել Սամվել Կարապետյանի կուսակցությունը, կարող է նաև չլուծարել, բայց թույլ չտալ ընտրություններին մասնակցել։ Կարող է անգամ գրանցել որպես թեկնածու, բայց ինչ-որ մի Սարգսյան Վարդուշի բողոքով դուրս գցել քարոզարշավից։ Մի խոսքով՝ ամեն ինչ կանի, իսկ հաջորդ օրը կարժանանա Թրամփի, Ուրսուլայի ու Մակրոնի շնորհավորանքներին, և ընդդիմությունը կհաշտվի ընտրությունների արդյունքների հետ, քանզի Թրամփը, Ուրսուլան ու Մակրոնը նաև ընդդիմության, մեղմ ասած, հեղինակություններն են։ Հո չեն ասելու, թե Թրամփը սխալ կամ թարս է շնորհավորել…
Իսկ հայ հանրությունը կրկին կջղայնանա Ռուսաստանի վրա։ Կասի, թե՝ էդ Վլադիմիր Վլադիմիրովիչը հեչ լավ չի աշխատում, ոչ մի բան չի անում մեզ սրանցից փրկելու համար։ Պուտինին հարգողներն էլ կասեն, թե՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը երբեք չի խառնվում այլ երկրների ներքին գործերի մեջ։ Իհարկե, դա սուտ է. Պուտինը լավ էլ խառնվում է այլ երկրների ներքին գործերին, բայց չի անում դա ում համար ասես։
Պուտինի ուղարկած մասնավոր ռազմական ընկերությունը՝ «Վագները», աֆրիկյան Սահելում հինգ երկրում հինգ ռեժիմ փոխեց՝ ազատելով այդ ժողովուրդներին ֆրանսիական թալանից ու լծից, և այսօր Մակրոնի հետույքը մռմռում է՝ Ֆրանսիան մնաց առանց էժան ուրանի և շատ այլ անհրաժեշտ ռեսուրսների։ Ինչո՞ւ դա արվեց Աֆրիկայում և չի արվում Հայաստանում. Պուտինն աֆրիկացիներին հայերից շա՞տ է սիրում։
Իհարկե՝ ոչ։ Այդ հարցին պատասխանելու համար բավարար է ծանոթանալ Բուրկինա Ֆասոյի նախկին ընդդիմադիր առաջնորդ Իբրահիմ Տրաորեի, որն այսօր Պուտինի օգնությամբ իր երկրում նախագահ է աշխատում, և Նոր Հայաստանի ընդդիմության առաջնորդ Սամվել Կարապետյանի քաղաքական կրեդոներին։
Իբրահիմն ասում է. «Ֆրանսիան պարազիտ է, թալանչի, մեր արյունը դարեր շարունակ խմել է, պետք է Ֆրանսիան և ողջ Արևմուտքը ռադ անենք մեր երկրից, մենք մեզ համար աշխատենք ու վայելենք մեր երկիրը»։ Սամվելն ասում է. «Մեր բարեկամներն են Եվրոպան, Ամերիկան և Ռուսաստանը», Սամվելի խմբակցությունը խորհրդարանում ստանձնում է եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավարությունը, այսինքն՝ ողջունում է Հայաստանի մասնակցությունն արդի աշխարհի ամենահակառուսական կառույցում։ Ընդ որում՝ Իբրահիմի ազգը, ի տարբերություն Սամվելի ազգի, երբեք չի ցեղասպանվել Ֆրանսիայի կողմից՝ ընդամենը թալանվել է։ Այն դեպքում, երբ Ֆրանսիայի պատճառով 100 տարվա մեջ Սամվելի ազգը երկու անգամ ցեղասպանվեց. Կիլիկիայում՝ 1921-ին, երբ Ֆրանսիան իր մանդատը տվեց թուրքերին՝ մինչ այդ հայերին ինքնավարություն և դրախտային կյանք խոստանալով, ինչի հետևանքով 400 հազար հայ հայտնվեց գերեզմանի եզրին, 10 տոկոսն էլ սպանվեց, և Պրահայում՝ 2022-ի հոկտեմբերին, երբ Ֆրանսիայի նախագահի քավորությամբ ցեղասպանվեց և հայրենազրկվեց 120 հազար հայ Արցախում։ Բնականաբար, Սամվելն այս ամենից տեղյակ է, բայց… չի դժգոհում, չի ըմբոստանում, չի կարող Արևմուտք ատել, որովհետև հայ գործիչ է, այսինքն՝ բազմավեկտոր, այստեղից բխող բոլոր ողբերգական հետևանքներով։ Դե, իսկ Իբրահիմը սևամորթ մահմեդական է, իր արժեքներին ու արմատներին հավատարիմ, ինչը նշանակում է՝ խոսում և գործում է անկեղծ, չի վախենում ճշմարտությունը հնչեցնել, իսկ Վլադիմիր Պուտինն էլ նման տղայի հանդեպ չի կարող անտարբեր լինել։
Ինչևէ, մոռացեք Ռուսաստանի կողմից որևէ գործնական աջակցության մասին գրանտակերների ռեժիմի տապալման հարցում։ Սպասեք այն բաղձալի օրվան, երբ սրանց Թուրանը (TRIPP) կոնկրետ կուրվագծվի, և այլ տերությունները ստիպված կլինեն փրկել հայ ժողովրդին (բայց ոչ Սամվելի և այլ բազմավեկտոր ընդդիմադիրների խաթր)՝ պաշտպանելով իրենց սեփական շահերը։

(Լուսանկարում՝ Բուրկինա Ֆասոյի նախագահ Իբրահիմ Տրաորեն, որի ժողովուրդը չի ցեղասպանվել Ֆրանսիայի կողմից, բայց նա ատում է Մակրոնի պետությունն ու ազգը, և կալանավոր Սամվելը, ում ազգը ցեղասպանվել է Ֆրանսիայի կողմից, բայց նա սիրում է Մակրոնի ազգն ու պետությունը)։

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 771

Մեկնաբանություններ